ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հուլիսի 23-ին մայրաքաղաքային գնդում տեղի կունենա Իրաք գործուղվող 4-րդ հերթափոխի ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործողություններին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են 2005թ. հունվարի 25-ից: Վեցամսյա ժամկետով մինչ այժմ Իրաք են գործուղվել 3 զորախումբ` յուրաքանչյուրը 46 զինծառայողի կազմով: Ներկայումս Իրաքում տեղակայված հայկական 3-րդ զորախումբն ունի հետեւյալ կազմը` 3 շտաբային սպաներ, 2 ռազմական բժիշկներ, 10 սակրավորներ եւ 31 վարորդներ: «Ազատություն Իրաքին» գործողությանը մասնակցած ՀՀ զինված ուժերի անձնակազմի ընդհանուր թիվը 4-րդ զորախմբի գործուղումից հետո կկազմի 182 զինծառայող: