Ներդրում դեղագործությունում

21/07/2006

Ֆրանսիական դեղագործական «Sanofi Aventis» հայտնի ընկերությունը պատրաստվում է Հայաստանում փորձնական ծրագիր իրականացնել: Այդ մասին ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ընկերության փոխնախագահ Ռոբերտ Սեբագը: Նրա խոսքերով, այս ծրագիրը կդառնա պետության եւ մասնավոր ընկերության համագործակցության օրինակ: Իր հերթին, նախարարը նշել է, որ խոշոր ընկերության հետաքրքրվածությունը հուսադրում է, որ դեղագործության ոլորտում ինովացիոն գործընթացները լավ հեռանկարներ ունեն: Կ. Ճշմարիտյանը խոստացել է համագործակցել ընկերության հետ: «Sanofi Aventis»-ի պատվիրակությունը հանդիպել է նաեւ Հայաստանի դեղագործական ընկերությունների եւ գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Այսօր «Sanofi Aventis»-ն աշխարհի 80 երկրներում 300 ներկայացուցչություններ ունի: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 80 մլրդ եվրո: