Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը պլանավորում է նկարահանել կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաթանկարժեք ժապավենը: Նկարահանումները պետք է սկսվեն մոտ ապագայում Իտալիայում: Ֆիլմը 15-րդ դարում Ֆլորենցիա քաղաքի տիրակալ Լորենցո Մեդիչիի մասին է: Ամենայն հավանականությամբ, Գիբսոնի ֆիլմում հիմնականում հանդես կգան իտալացի դերասաններ: Պատմական այս դրամայի բյուջեն նախապես գնահատվում է 200 մլն դոլար, ինչը ռեկորդային թիվ է ոչ միայն Հոլիվուդի, այլեւ` համաշխարհային կինոյի համար: Իտալական կինոարդյունաբերության հետ աշխատելու փորձ Գիբսոնն արդեն ունի: Ժամանակին, երբ նա նկարահանել է մեծ աղմուկ հանած «Քրիստոսի չարչարանքները» ժապավենը, համագործակցել է հռոմեական «Չինեչիտա» կինոստուդիայի հետ: Այդ ֆիլմի նկարահանումներն արժեին 25 մլն դրամ, այն դեպքում, երբ դրա վարձույթից եւ DVD-ների վաճառքից ռեժիսորը ստացավ 600 մլն դոլար: Բացի այդ, այս ձմռանն էկրան կբարձրանա Գիբսոնի մեկ այլ ֆիլմ` «Ապոկալիպտո» էպիկական ժապավենը: