Աշխարհը` Ամերիկայի գլխավորությամբ, կանգնած է կործանման եզրին: Խոսքը ոչ թե համաշխարհային պատերազմների, այլ հոգեւոր արժեքների անկման մասին է: Դրա վառ ապացույցն այն է, որ «Կարիբյան ծովի ծովահենները. հանգուցյալի սնդուկը» ֆանտաստիկ ժանրի հեքիաթ-ֆիլմն արդեն 2-րդ շաբաթն է, ինչ գլխավորում է հյուսիսամերիկյան վարձույթի դրամարկղային հասույթի վարկանիշային ցուցակը: Ջոնի Դեպի մասնակցությամբ այս ֆիլմի տոմսերի վաճառքից ստացված հասույթը միայն 2 օրում կազմել է 62 մլն դոլար, 10 օրում` 258 մլն: Այսպիսով, «Կարիբյան ծովի ծովահենները. հանգուցյալի սնդուկը» 2006թ. ԱՄՆ-ի եւ Կանադայի ամենաշահութաբեր ֆիլմն է: