«Բաքուն պնդում է իրենը, Երեւանն՝ իրենը»

20/07/2006

«Մեծ ութնյակի» գագաթաժողովը չի կարողանա ստիպել ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահներին որեւէ համաձայնագիր ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին «Panarmenian.net»-ին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդրի բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, այսօր չկա մի ունիվերսալ լուծում, որը կբավարարի հայկական եւ ադրբեջանական կողմերին: «Չկա որեւէ նոր փոխզիջումային քաղաքական ֆիգուր: Այդ պատճառով էլ Բաքուն պնդում է իրենը, Երեւանն՝ իրենը: Ընդ որում, պետք չէ մոռանալ եւ Ստեփանակերտի հատուկ շահերի մասին: Այսօր չկան կարգավորման սկզբունքորեն նոր, բեկումնային գաղափարներ եւ ձեւաչափեր: Երեւում է, համաշխարհային խոշոր դերակատարները, ներառյալ Ռուսաստանը, Ղարաբաղն օգտագործում են միայն փիարի համար»,- ընդգծել է Մարկեդոնովը: