Նորմայի մեջ է

20/07/2006

Բնապահպանության նախարարության հաղորդմամբ, «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի իրականացրած չափումներով` Ատոմային էլեկտրակայանի 30 կիլոմետրանոց գոտում ֆոնային գամմա ռադիացիոն մոնիտորինգի տվյալները գտնվում են նորմայի շրջանակներում: Հուլիս ամսվա անցած օրերին այն տատանվել է 15-17.4 միկրոռենտգեն/ժամ միջակայքում: