Ի՞նչ է ասելու Պուտինին

16/07/2006

Չորեքշաբթի օրը Բեռլինում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն անդրադարձել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթաժողովին` նշելով, թե «Պուտինի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացնելու է նաեւ Ռուսաստանում ժողովրդավարության նահանջի հարցը»: «Ես հարգում եմ մեկ այլ, նույնպես շատ կարեւոր երկրի նախագահին, եւ հանդիպումից հետո չեմ հայտնի, թե ինչ եմ ասել Պուտինի հետ դեմ առ դեմ զրույցի ժամանակ: Հուսով եմ, Ռուսաստանի նախագահն այդ մասնավոր զրույցի մանրամասները նույնպես չի հայտնի»,- ավելացրել է Ջ. Բուշը: