Կգա՞ Տեր-Պետրոսյանը

16/07/2006

ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, որ կա Լեւոն-Տեր Պետրոսյանի վերադարձի հասարակական եւ քաղաքական պահանջ: «Պետք է ազնիվ լինենք: 1997-98թթ., այն, ինչ ասաց Լ.Տեր-Պետրոսյանն, իրականացել է: Նա Նոստրադամուսը չէ, ուղղակի լուրջ, հեռուն նայող քաղաքական գործիչ է եւ հստակ հասկանում էր, թե ինչ կարող է լինել: Եվ դա բաց ասաց հասարակությանը»: Հովհաննիսյանն ասել է նաեւ, որ ինքն ուրախ կլիներ, եթե Տեր-Պետրոսյանը վերադառնար մեծ քաղաքականություն, քանի որ մեծ քաղաքականությունն այս իրավիճակում նրա պահանջը զգում է: «Իսկ թե նա ինչպես կգա եւ ում հետ կգա, դա իր խնդիրն է»,- նշել է նա: