Համանախագահները սպասում են

16/07/2006

«Մենք սպասում ենք նախագահների արձագանքին: Սակայն ես հայտարարում եմ, որ բանակցային գործընթացի ներուժը դեռ չի սպառվել»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Երկու երկրների նախագահները պետք է ուղղություն տան մեզ, ասեն, թե ո՞ր ուղղությամբ պետք է աշխատենք առաջիկայում»,- ավելացրել է ամերիկացի դիվանագետը: Ըստ ադրբեջանական «APA» գործակալության, Բրայզան չի բացառել, որ ԼՂ հարցը կարող է քննարկվել այսօր Սանկտ Պետերբուրգում սկսվող «Մեծ ութնյակի» գագաթաժողովում: Նա նաեւ փաստել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման ամսաթիվը հայտնի չէ: Մ. Բրայզան Թուրքիայում մասնակցել է Բաքու-Ջեյհան նավթատարի բացման արարողությանը: