Հայաստանից վերադարձող Լիբանանի արտգործնախարար Ֆաուզի Սալլուխը ստիպված է եղել վայրէջք կատարել Սիրիայում: Լիբանանի միջազգային օդակայանի ռմբակոծության պատճառով արտգործնախարարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Դամասկոսում: «Ռաֆիկ Հարիրիի անվան օդակայանի փակումն օրական միլիոնավոր դոլարների վնաս է հասցնում զբոսաշրջությանը»,- ասել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ամր Աբդել-Ղաֆարը: Վերջին տվյալներով՝ Իսրայելի իրականացրած ռմբակոծությունների հետեւանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 50 մարդ: