Միայն արդարաբար

04/05/2005

Երեկ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում կտրեց հերթական ժապավենը, որից հետո անմիջապես նստեց ճոպանուղին ու այն փորձարկելով հասավ մինչեւ երկրորդ կայան: Մինչ այդ, սակայն, նա ճոպանուղու շինարարական աշխատանքներին մասնակցած բանվորներին իր ձեռքով մեկ-մեկ բաժանեց ծրարների մեջ դասավորված 150. 000-ական դրամ պարգեւատրումները: «Շնորհակալություն, ապրես», – գրեթե բոլորին այսպես էր հանձնում պարգեւատրումները Ռ. Քոչարյանը, սակայն նրանցից մեկին ծիծաղելով ասաց. «Նոր տարվա սեղանիդ փողը եղավ»: