Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով դատապարտվում են Լիբանանում տեղի ունեցած ռազմական գործողությունները. «ՀՀ ԱԳՆ-ն իր խոր մտահոգությունն է հայտնում Լիբանանում ծավալված ռազմական գործողությունների եւ խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Հայաստանը դատապարտում է ցանկացած բռնարարք` լինի դա պատանդ վերցնելը, թե` ուժի օգտագործումը: Մենք հատկապես անընդունելի ենք համարում անհամաչափ ուժի օգտագործումը, որը վնաս է հասցնում քաղաքացիներին եւ ենթակառույցներին: Իսրայելի նման արարքը դժվար է հասկանալ` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Լիբանանի կառավարությունը հստակ նշել էր, որ որեւէ առնչություն չունի պատանդ վերցնելու դեպքի հետ: Հուսով ենք, որ տարածաշրջանում զսպվածություն կլինի եւ անմիջապես զինադադար կհաստատվի, որպեսզի բանակցությունների միջոցով կարգավորվեն առկա խնդիրները»: