«Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ապրում են Վանուատու պետությունում։ Իսկ դժբախտների պետությունը Զիմբաբվեն է»,- այսպիսի եզրակացության են եկել բրիտանական New Economic Foundation-ի վերլուծաբանները, ովքեր ուսումնասիրություն են անցկացրել աշխարհի 172 երկրներում՝ երջանիկներին բացահայտելու համար։ Պարզ է՝ Հայաստանը երջանիկ պետությունների ցուցակում չկա: Մեր տարածաշրջանի պետությունների շարքում ամենադժբախտը մենք ենք՝ հայերս, որովհետեւ Հայաստանն այդ ցանկում զբաղեցնում է ընդամենը 126-րդ տեղը։ Ի դեպ, վրացիներն այս ցուցակում 101-րդն են, իսկ ադրբեջանցիները՝ 105-րդը։ Կարող ենք մխիթարվել միայն նրանով, որ Ռուսաստանն այս ցուցակում վերջից 6-րդն է. 178 երկրների ցանկում՝ 172-րդը։