Մերժել են

16/07/2006

ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը երեկ մերժել է «Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը: Խմբագրի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը բողոքարկել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ Արման Բաբաջանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին հունիսի 27-ի որոշումը՝ միջնորդելով խափանման միջոց ընտրել գրավը: Հիշեցնենք, որ Ա. Բաբաջանյանը կալանավորվել է հունիսի 26-ին` փաստաթղթեր կեղծելու միջոցով զինվորական ծառայության զորակոչից խուսափելու մեղադրանքով: Վերաքննիչ դատարան ներկայացված միջնորդությանը կցված է եղել նաեւ բազմաթիվ մարդկանց, այդ թվում եւ` ՀՀ ԱԺ 19 պատգամավորների երաշխավորագիրը, որ Արման Բաբաջանյանն ազատության մեջ չի խոչընդոտի գործի քննությանը: Վերաքննիչ դատարանը, փաստորեն, դա բավարար չի համարել: Իսկ Ռ. Գրիգորյանը պատրաստվում է դիմել նաեւ Վճռաբեկ դատարան: