Հունվարի 1-ից հայ եւ վրացի վարորդներն ազատվում են ճանապարհահարկ մուծելուց: Վրացիներն ազատորեն կարող են երթեւեկել Հայաստանի ճանապարհներով, հայերն էլ` Վրաստանի: Ջավախքի բնակիչները սրանից չեն շահի, որովհետեւ մեծ մասը ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն, իսկ այս որոշումը վերաբերում է միայն ՀՀ եւ Վրաստանի քաղաքացիներին: