Օտարները չեն օգնում

13/07/2006

Երեկ Երեւանում ադրբեջանցի լրագրող-հրապարակախոս, «Բակինսկիե վեդոմոստի» թերթի լրագրող Ալեքպեր Ալիեւը հայտարարել է. «Եթե չենք պատրաստվում պատերազմել, ուրեմն եկեք խոսենք: Այն մարդկանց հետ, ովքեր հեղինակություն ունեն հասարակությունների մոտ եւ պարտավորություն չունեն Մոսկվայի, Փարիզի կամ Վաշինգթոնի առաջ»: Իսկ ադրբեջանցի մեկ այլ լրագրող` Սեմյուր Բայջանն էլ կարծիք է հայտնել, թե «Չկա վստահություն եւ ստիպված ենք հանդուրժել օտարների ներկայությունը բանակցություններում, ինչը ոչինչ չի տալիս»: