Չեն հանդիպի

13/07/2006

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է Սանկտ Պետերբուրգում «Մեծ ութնյակ»-ի գագաթաժողովի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման հնարավորությունը: «Նման հանդիպում նախատեսված չէ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք հանդիպել ենք երկու անգամ, եւ այդ հանդիպումները ոչ մի արդյունք չեն տվել,- թուրքական «Ջյումհուրիեթ» թերթի հարցազրույցում հայտարարել է Ալիեւը՝ հավելելով,- մեր միջեւ ոչ մի համաձայնություն չկա: Ինչ առաջարկներ էլ ներկայացվեն, դրանք բոլորն էլ իրական հիմքեր չունեն: Եվ դրա հիմնական պատճառը Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն է»: Ալիեւը նաեւ հայտարարել է, թե «հնարավորություն է տալիս Հայաստանին՝ ինքնակամ ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները եւ հիմնախնդիրը լուծել առանց պատերազմի եւ արյունահեղության»: «Եթե մենք հասնենք դրան, պատկերը տարածաշրջանում կփոխվի: Հարաբերություններ կհաստատվեն եւ հնարավոր կդառնա համագործակցությունը: Ապագայում Հայաստանը, որը մեկուսացված է միջազգային բոլոր ծրագրերից, կկարողանա միանալ դրանց: Հայ ժողովուրդը կկարողանա դրանից օգուտ ստանալ»,- նշել է Ալիեւը: