Ատոմակայանը կկանգնի

13/07/2006

Ըստ «ԱՌԿԱ»-ի, այս տարվա հոկտեմբերի 1-ից 45 օրով Հայաստանի ատոմակայանը կկանգնի հերթական պլանային նորոգման եւ միջուկային վառելիքի լիցքավորման համար: Ծրագրվում է նորոգել հիմնական սարքավորումների մի մասը, տուրբինները, եւ ստուգել մետաղական կառուցվածքները: ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը նշել է, որ 45 օրերի ընթացքում իրականացվելու է նաեւ 6 կարեւոր միջոցառում` ուղղված ատոմակայանի անվտանգության ամրապնդմանը: Դրան օգնելու են Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգների Էներգետիկայի դեպարտամենտը: