Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր մեկնելու է Թուրքիա՝ հուլիսի 13-ին մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի բացման հանդիսավոր արարողությանը: Սահակաշվիլին հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիեւին եւ Նուրսուլթան Նազարբաեւին: Նշենք, որ մոտ 4 մլրդ արժողությամբ խողովակաշարով ադրբեջանական նավթը Ջեյհանի նավահանգիստ է հասել դեռ մայիսի 28-ին՝ Ադրբեջանի անկախության օրը: Սակայն տարածաշրջանի երկրների ղեկավարների զբաղվածության պատճառով հանդիսավոր արարողությունը հետաձգվել է: