«Panorama»-ի փոխանցմամբ, «Զվարթնոց» օդանավակայանում ավիավառելիքի դեֆիցիտի պատճառով ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային: Ըստ ՔԱԳՎ-ի, «Զվարթնոցից» օդանավերը թռիչքը սկսում են՝ ունենալով այնքան վառելիք, որ բավականացնի մինչեւ մոտակա ռուսական օդանավակայանները, որտեղ վերալիցքավորում են եւ շարունակում չվերթը: Նույն աղբյուրը վկայակոչում է, որ հուլիսի 9-ին Երեւան-Մոսկվա չվերթի օդանավի ուղեւորները գրանցումն անցնելուց եւ օդանավում իրենց տեղերը զբաղեցնելուց հետո ստիպված են եղել մի քանի ժամ ներսում սպասել, մինչեւ դրսից կժամանի որեւէ օդանավ եւ կհամաձայնի կիսել իր վառելիքը տվյալ ինքնաթիռի հետ: Հիշեցնենք, որ այս իրավիճակը ստեղծել է մի ընկերություն՝ վառելիք ներկրող «Միկա Լիմիտեդը», որի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նաեւ «ազգային փոխադրող» «Արմավիայի» սեփականատերն է, ուստի ինքն իր դաշտում ինչ ուզում, դա էլ անում է՝ առանց հասարակությանը բացատրություն տալու կամ ներողություն հայցելու: