Փլուզում մարզադաշտում

13/07/2006

Երեւանի «Հրազդան» մարզադաշտում փլուզվել է Արեւելյան տրիբունայի հարթակը եւ հենապատը: Փլուզման մակերեսը 100 քմ է: «Ռեգնումի» փոխանցմամբ, մարզադաշտի ինժեներ Կամո Մարգարյանը հավաստիացնում է, որ ներկայումս «Հայսեյմսշինի» մասնագետներն ուսումնասիրում են պատահարի պատճառները: Զոհեր եւ տուժածներ չկան: