Պարապ զբաղմունք

04/05/2005

Վերջերս իշխանամետ թերթերից մեկը դիմել էր նախագահական ապարատին՝ տեղեկանալու՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանն առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը 2008թ. նախագահական ընտրություններին: Սակայն նրանց հիասթափեցրել էին՝ ասելով, որ Քոչարյանն իր թեկնածությունը չի առաջադրելու, սակայն մինչեւ 2008թ. նա կհայտարարի, թե ով է լինելու հաջորդ թեկնածուն: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը ժառանգաբար է փոխանցվելու հաջորդին. այս հարցին ի պատասխան՝ Արտաշես Գեղամյանն ասաց. «Ենթադրում եմ, որ պարոն Քոչարյանը մտածում է, թե իր մանկլավիկներից ո՞ւմ որդեգրի, դարձնի արքայազն, հետո ժառանգաբար իշխանությունը փորձի հանձնել այդ արքայազնին: Պարապ զբաղմունք է»: