Հանդիպեցին

13/07/2006

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԼՂՀ բանկային համակարգի համալիր զարգացման խնդիրներին նվիրված թվով երկրորդ հանդիպումն է անցկացրել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Հայաստանի Բանկերի միության նախագահ Ստեփան Գիշյանի հետ: Նրանք մասնավորապես անդրադարձել են ԼՂՀ բանկային ոլորտում հայաստանյան եւ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության ծավալների ընդարձակմանն ու երկրում վարկային ռեսուրսների ավելացմանն առնչվող հարցերին: ԼՂՀ նախագահը հայաստանյան բանկային շրջանակների ներկայացուցիչներին առաջարկել է ուսումնասիրել Շուշիի առողջարանային ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելու հնարավորությունը: