«Մենք շատ անհանգստացած ենք այն հանգամանքով, որ Արման Բաբաջանյանի նկատմամբ քրեական գործը կարող է կապված լինել նրա լրագրողական գործունեության հետ»,- հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սիմոնը: Իսկ Լոնդոնում գտնվող Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի աշխատակից Սեդա Մուրադյանը փաստում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թերթը իր հոդվածներից մեկում հարցականի տակ է առել գլխավոր դատախազի անկախությունը: «Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել Բաբաջանյանին մինչեւ դատավարությունը եւ հրապարակել նրա վերաբերյալ նյութերը»,- հայտարարել է Ջոել Սիմոնը: