Դեռ չեն բացահայտել

09/07/2006

Հունիսի 22-ին Մալաթիայում տեղի ունեցած սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Հիշեցնենք, որ հրաձգության արդյունքում սպանվել էր Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վ. Զատիկյանի որդին` Ստեփան Զատիկյանն ու պատահական մի անցորդ` Կարինե Սարգսյանը: Ընդամենը ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել էր միայն ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդին` Ստեփան Հակոբյանը: Նշենք, որ սպանության վերաբերյալ շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` Ս. Զատիկյանին սպանել են Հ. Հակոբյանի շրջապատի անձինք, քանի որ մեկ տարի առաջ զինված ռազբորկա էր տեղի ունեցել նրանց միջեւ: