Հետո կասի

09/07/2006

Երեկ «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, այժմ` Երիտասարդական կուսակցության փոխնախագահ Վահան Բաբայանը մեծ խանդաղատանքով էր խոսում, իր իսկ խոսքերով՝ «ՀՀ Զինված ուժերի գլխավոր-գերագույն հրամանատար Ռոբերտ Քոչարյանի» մասին: Բաբայանից հետաքրքրվեցինք` շարունակո՞ւմ է նախկինի նման պնդել, որ Ռ. Քոչարյանը լեգիտիմ չէ: «Այսօրվա քննարկումը կապված չէ նախագահի հետ: Կապված է այնքանով, որ բոլորս պարտավոր ենք համախմբվել մեր գերագույն հրամանատարի շուրջ»,- պատասխանեց նա: Մեր պնդմանն ի պատասխան` ասել` այո կամ ոչ, նա ասաց. «Հետո կպատասխանեմ»: