Կոնդին մնաց զարմացած

09/07/2006

Համաձայն 1000 տղամարդու միջեւ «Esquire» հանդեսի անցկացրած հարցման արդյունքների, ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ամերիկացի տղամարդկանց մոտ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան հայտնի կինոաստղերը: Ի պատասխան «14 հայտնի կանանցից ո՞ւմ կգերադասեիք հրավիրել ընթրիքի» հարցի` տղամարդկանց մեծ մասը տվել է ԱՄՆ պետքարտուղարի անունը: Կ. Ռայսն առաջ է անցել Անջելինա Ջոլիից, Ջուլիա Ռոբերտսից, Ջենիֆեր Էնիսթոնից եւ հայտնի այլ ամերիկուհիներից: Կ. Ռայսը հարցման արդյունքներին ծանոթանալուց հետո զարմացել է եւ ասել. «Ամենեւին վստահ չեմ, որ ես ինձ կընտրեի»: