Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնել է ԱՄՆ, որտեղ վաղը հանդիպելու է նախագահ Ջորջ Բուշի եւ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Ըստ վրացական լրատվամիջոցների, քննարկումների գլխավոր թեմաները լինելու են հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղիները: «Երկու նախագահների հանդիպման հիմնական թեմաներից մեկը Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների կարգավորումն է լինելու: Դրանք պետք է կարգավորվեն խաղաղ եւ քաղաքական ճանապարհով, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքի շրջանակներում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, ով անցած շաբաթ Վրաստանում էր: