Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի երեկ արված այն հայտարարությունը, թե «նախագահներ Ի.Ալիեւի եւ Ռ. Քոչարյանի՝ հուլիսի 17-ին կայանալիք հանդիպման ընթացքում հնարավոր է «առաջխաղացում ղարաբաղյան բանակցային գործընթացում», ասել է, որ հուլիսի 17-ի համար Ռ. Քոչարյանի «որեւէ հանդիպում գոնե այս պահին նախատեսված չէ»: