«Ռեգնումը», հիմնվելով Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության վրա, հրապարակել է 2006թ. հունվար-մայիս ամիսների արտաքին առեւտրի ցուցանիշները։ Առաջին 5 ամիսների ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.7%-ով եւ կազմել է 1,1մլրդ դոլար։ «Ռեգնումը» նաեւ առանձին անդրադարձել է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առեւտրին՝ նշելով, որ ապրանքաշրջանառությունն աճել է 12.4%-ով եւ կազմել 137.7մլն դոլար։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 2 դեպքում էլ ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը ՀՀ-ի օգտին չի խոսում, եւ աճն արձանագրվել է ներմուծման մեծացման հաշվին։ Արտահանումը նախորդ հունվար-մայիսի համար կազմել է 339 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 4.6%-ով։ Մինչդեռ ներմուծման ծավալները մեծացել են 17.4%-ով։ ՌԴ-ի դեպքում պատկերն ավելի տխուր է. արտահանումը նվազել է 28.4%-ով, արտահանումն ավելացել 33%-ով։ Ինչպես միշտ, ԱՎԾ տվյալներն առաջին հայացքից լավատեսություն են արթնացնում, սակայն երբ նայում ես ավելի ուշադիր, պարզվում է՝ ուրախանալու պատճառներ չկան։