«Ինքնորոշման իրավունքի կիրառումն ավելի ու ավելի ընդունելի է դառնում Ստրասբուրգում»,- երեկ, Երեւանում ընդունելով ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանին, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Վերջինս, որ անցած շաբաթ Ստրասբուրգում մասնակցել էր ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանին, կարծիք է հայտնել, որ` «Թեեւ Մոնտենեգրոյի անկախության հանրաքվեի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցողները փորձում էին զերծ մնալ այլ երկրների հետ համեմատություններից, սակայն ակնհայտ էր, որ ինքնորոշման իրավունքի կիրառումն ավելի ու ավելի ընդունելի է դառնում պատգամավորների համար»: