«Խոսքդ շաքարով կտրեմ…»

04/05/2005

Հանրապետություն ամենախոշոր շաքար ներկրող Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) այսուհետ շաքարի հարուցած հիվանդության՝ շաքարախտի դեմ պայքարող ինսուլինի շուկայի 85%-ն էլ ինքը կմատակարարի: Նա խոստացել է իրական արժեքից կիսով չափ ցածր գնով իր սեփական «ՆատալիՖարմ» ընկերության միջոցով  ներկրել բարձրորակ մարդկային ինսուլին արտադրող դանիական «Novo Nordisk»-ի արտադրանքը: Ինչպես հայտնի է, այս մրցույթի արդյունքներով հետաքրքրված էին մի շարք քաղաքական գործիչներ, որպեսզի հաղթանակի  եգիպտական «Vacsera» ինսուլինը, որը ցածրորակ է, բայց էժանագին է: Առողջապահության նախարարության բարձրաստիճան այրերից մի քանիսն էլ երեւի հուսախաբվեցին, քանզի ֆինանսական մեծ սպասելիքներ ունեին:  Ինչպե՞ս է ամենաթանկարժեք ինսուլինը Ս. Ալեքսանյանը խոստացել բերել ամենաէժան գնով, բայց եթե իր խոստումը չկատարիեւ խաբի դիաբետիկներին,  ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի: Մանավանդ, որ Ս. Ալեքսանյանի ներկրած որեւէ ապրանք, որքան էժան, նույնքան էլ անորակ է, ինչպես նրա ներկրած շաքարավազը, դեղորայքը եւ այլն: