Մոսկվայում Հեյդար Ալիեւի հուշարձանի տեղադրման դեմ ուղղված հանրահավաք է անցկացվել: «Սոբեսեդնիկ» թերթը գրում է, որ սա հուշարձանի տեղադրումը կանխելու առաջին փորձը չէ, դեռ անցյալ տարվա դեկտեմբերին էր նախատեսվում «Բաքու» կինոթատրոնի առջեւ Հ. Ալիեւի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրել, սակայն «Ադրբեջանցիներ, ձեր կուռքերին ձեր երկրում թողեք», «Թող կորեն ծախու չինովնիկները» եւ «Հերիք է փչացնել Մոսկվայի դիմանկարը» պաստառներով մոտ 400 մարդ է փողոց դուրս եկել, եւ հուշարձանի տեղադրումը հետաձգվել է: «Սա ռասիզմ չէ, մենք մոտակայքում ապրող մարդկանց ցանկությունն ենք կատարում,- ասել է «Ոչ լեգալ էմիգրացիայի դեմ» կազմակերպության նախագահ Ա. Բելովը: -Հերիք է, արդեն իսկ կինոթատրոնի մոտ տեղակայված շուկան լի է ադրբեջանցիներով: Եվ հետո, ի՞նչ օգուտ է տվել Ալիեւը Ուսաստանին… «Բաքվի» փողոցն արդեն Ալիեւի անվան փողոց են դարձրել, ուղղափառ գերեզմանոցը քանդել են, որպեսզի այդ տեղում առեւտրի տուն կառուցեն»: Հայր Ալիեւի հուշարձանի տեղադրման հարցն այժմ անորոշ է: