Իլհամ Ալիեւի աշխատակազմի Արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին աղմկահարույց հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը: «Մ. Բրայզան ցանկանում է ասել, որ ծանոթ է բանակցային գործընթացին եւ ցանկանում է, որ այն առաջ ընթանա: Այդ պատճառով նա քննարկման է ներկայացրել տարբեր գաղափարներ, որոնք չեն արտահայտում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի դիրքորոշումները»,- հայտարարել է Մամեդովը: