Դուրս է գալիս

03/07/2006

ՕԵԿ պատգամավոր Վռամ Գյուլզադյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց լուրերը, թե ինքն առաջիկայում դուրս է գալու ՕԵԿ-ից, ու անդամագրվի ՀՀԿ-ին: Երեկ, մեր հարցին ի պատասխան, Վ.Գյուլզադյանը հայտարարեց, որ կյանքում ինքը ոչինչ չի բացառում: «Ամսի 6-ին արտահերթ նիստ կա, կգամ, այն ժամանակ էլ կասեմ»,- վստահեցրեց նա: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին անդամակցելու մասին լուրերին, ապա պատգամավորն ասաց, որ ինքը դեռ այդպիսի հրավերք չի ստացել: «Ես ՀՀԿ-ից հրավերք չունեմ, իսկ ի՞նչ եք կարծում, առանց հրավերքի ինչ-որ տեղ գնո՞ւմ են»,- հայտարարեց նա` վստահեցնելով, որ հրավերքի դեպքում կմտածի այդ ուղղությամբ: