Ժամանակը կգա` կտեսնեք

03/07/2006

«Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը վստահ է, որ «Դաշինքը» ներկայացված է լինելու 2007թ. ԱԺ-ում: «Ազատությանը» տված հարցազրույցում Ս. Բաբայանն ասել է, թե իրականում ՀՀ-ում ստվեր չկա, քանի որ` «Ստվեր չկա: Ստվեր կոչվում է այն, որ իշխանությունը չգիտի հարկ չվճարողի տեղը: Ամբողջ վերնախավը՝ գործադիր եւ օրենսդիր իշխանության 90%-ն, ընդգրկված է տնտեսության մեջ, եւ նրանք հարկերի 10%-ն էլ չեն մուծում»: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ իշխանական կուսակցությունները (ԲՀԿ, ՄՀՀ) «1 թեւով» են մասնակցելու ԱԺ ընտրություններին: Ս. Բաբայանը վստահեցրել է, որ այս փուլում կեղծիքներ չեն լինելու: «Այս փուլում չի կարող ոչ ոք երաշխավորել, որ ինքը կարող է կեղծիք անել, ու տեղում հենց իր հետ հաշվեհարդար չտեսնեն»,- ասել է նա: Հարցին` ո՞վ է լինելու հաշվեհարդար տեսնողը, պատասխանել է. «Կգա ժամանակը` կտեսնեք, թե ով է լինելու»: