Գյումրիի մեր աղբյուրների հավաստմամբ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կրթական-մշակութային օբյեկտներին զավեշտալի հրահանգ է տվել: Հատկապես երաժշտական դպրոցներին նա կարգադրել է, որ իրենց տարեկան հաշվետու համերգներն անցկացնեն Գյումրիի քաղաքային զբոսայգում տեղակայված իր եղբորը պատկանող «Օազիս» սրճարանում: Եվ արդեն մի քանի տարի է, երաժշտական դպրոցների, պարարվեստի ուսումնարանների աշակերտներն իրենց համերգներն անցկացնում են հենց «Օազիսում»: Այդպիսով` հաշվետու համերգին եկած ծնողներն ու մանկավարժները սրճարանում ստիպված են որեւէ բան պատվիրել, որի շնորհիվ «Օազիսում» պատկառելի հասույթ է գոյանում: