Երեկ «Գազպրոմի» բաժնետերերի տարեկան ժողովում «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը հայտարարել է, թե «Գազպրոմը» մտադիր է գնել Իրան-Հայաստան գազատարը: Ռյազանովը նշել է, որ Իրան-Հայաստան գազատարը գնելը պայմանավորված է գազը Հայաստանին մատակարարելու հուսալիության բարձրացման անհրաժեշտությամբ, քանզի Վրաստանի տարածքով գազի փոխադրման հետ կապված իրավիճակը կայուն չէ: Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե մտադիր չեն մասնավորեցնել Իրան-Հայաստան գազատարը: