Երեկ երեկոյան ժամը 22:00-ին` ճիշտ այն պահին, երբ ԱՄՆ Սենատում տեղի էին ունենում ՀՀ-ում ԱՄՆ նոր նշանակվող դեսպան Ռիչարդ Է. Հոգլանդի լսումները, Երեւանի Հանրապետության հրապարակում «Դեղին ժապավեն» ակցիայի կազմակերպիչները մոմավառության ակցիա էին կազմակերպել ընդդեմ Պետդեպարտամենտի որոշման, ըստ որի` «ցեղասպանություն» բառը գործածելու համար ԱՄՆ ներկայիս դեսպան Ջոն Էվանսը պատժվեց եւ հետ կանչվեց: Սենատում լսումները ղեկավարող սենատոր Ալլենը եւ սենատորներ Քոլեմանը եւ Սարբանեսը խիստ հարցեր են ուղղել Հոգլանդին, սակայն վերջինս խուսափել է որեւէ կերպ գործածել «ցեղասպանություն» բառը: Փոխարենն ասել է, որ դրանք դաժան դեպքեր են եղել: Հայտնի է, որ ամերիկահայերն այնտեղ ակցիա են կազմակերպել: