Ծնունդդ շնորհավոր, ընկեր

30/06/2006

ՀՅԴ-ն, որը վերջին շրջանում համեմատաբար պասիվ է, պարզվում է՝ լուրջ աշխատանքներ է իրականացնում իր կուսակցության շարքերը նոր մարդկանցով համալրելու ազգանվեր գործում: ՀՅԴ-ն Հայաստանի բոլոր քաղաքացիներին պատրաստվում է անձամբ շնորհավորական բացիկներ ուղարկել ծննդյան օրվա կապակցությամբ ու մաղթել երկար ու երջանիկ կյանք: Նման բացիկ մի քանի օր առաջ ստացել է պատահական մի քաղաքացի, որն իր կյանքի գոնե գիտակից ժամանակահատվածում երբեւէ որեւէ առնչություն չի ունեցել ՀՅԴ-ի հետ: Սկզբում մտածել է, թե շփոթմունք է, բայց չէ. իսկապես այդ օրն իր ծննդյան օրն էր, հասցեն՝ իր տան հասցեն է, անուն-ազգանունն էլ իրենն է: Սակայն, թե ինքն ի՞նչ կապ ունի ՀՅԴ-ի հետ ու թե ՀՅԴ-ին որտեղի՞ց իր մասին նման տվյալներ՝ խիստ անհանգստացրել է այդ տիկնոջը: