Հունիսի 28-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Գայանե Կարախանյանի որոշմամբ, փակ նիստում քննության է առել «Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը: Դատարանը որոշել է իբրեւ խափանման միջոց ընտրել կալանքը` երկու ամիս ժամկետով: