Հանդիպեցին մեկմեկու

30/06/2006

Երկօրյա այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ հանդիպել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադառնալով, մասնավորապես, հայ եւ վրացի խորհրդարանականների համագործակցությանը` վերջիններս կարեւոր են համարել միջազգային կազմակերպություններում նրանց դիրքորոշումների կոորդինացումն ու համադրումը: Անդրադարձ է եղել նաեւ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի եւ վիրահայերի զբաղվածության խնդիրներին, իսկ թե կոնկրետ ինչ է քննարկվել՝ հայտնի չէ: Այնուհետեւ Վարդան Օսկանյանը ելույթ է ունեցել Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում (GFSIS):