Եթե շահավետ լինի…

30/06/2006

«Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը կոմերցիոն նախագիծ է: Այս պահին հետազոտվում է խնդրի մարքեթինգային կողմը՝ որքանո՞վ այն շահավետ կլինի: Մինչ այս հարցի պատասխանը գտնելը մենք դեռ միջոցներ չենք տրամադրում»,- Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին: «Սա պետք չէ կապել ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նախագիծը չֆինանսավորելու որոշման հետ: Եթե երկաթուղու կառուցման նախագիծը կոմերցիոն տեսակետից շահավետ լինի, այլ աղբյուրներ կգտնվեն, թեեւ առայժմ այդ մասին խոսակցություն չկա»,- ասել է Բեժուաշվիլին: