Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ Բաղդադում առեւանգված ռուսաստանցի դիվանագետների սպանության կապակցությամբ: «Հայաստանում ցավով եւ վրդովմունքով ընդունեցին Բաղդադում ռուս դիվանագետների նկատմամբ դաժան հաշվեհարդարի լուրը, ովքեր դարձան ահաբեկիչների անմեղ զոհեր: Կատարվածը վերստին հաստատում է ահաբեկչության անմարդկային էությունը եւ ապացուցում դրա բոլոր դրսեւորումների դեմ պայքարի անհետաձգելի անհրաժեշտությունը»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի հեռագրում: