«Սերբիան Կոսովոյի հարցի պարտադրված լուծում չի ընդունի»,- Լոնդոնում հայտարարել է Սերբիայի կառավարության ղեկավար Վոիսլավ Կոշտունիցան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի հետ հանդիպելուց հետո: «Պարտադրված որոշումը փոխզիջում չէ, եւ մենք դրան չենք ենթարկվի»,- ավելացրել է Կոշտունիցան: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, թե Թոնի Բլեերը պնդել է, որ Սերբիան ճանաչի Կոսովոյի անկախությունը: