Այսօր Ստամբուլում բացվելու է Սեւծովյան տարածաշրջանի ժողովրդավարացմանը եւ անվտանգությանը նվիրված միջազգային համաժողով: «Կովկազպրես» գործակալության փոխանցմամբ` երկօրյա համաժողովը կազմակերպել են Մարշալի հիմնադրամը, ՆԱՏՕ-ի Քաղաքացիական դիվանագիտության դեպարտամենտը եւ այլ կազմակերպություններ: Համաժողովին ներկա են լինելու ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնը, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին եւ այլ պաշտոնյաներ: