Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, կդառնա կուսակցական: Նրա կարծիքով` այն, որ նախագահը կուսակցության անդամ չէ, կոմունիզմի դեմ համառ պայքարի հետեւանք է: «Մենք զբաղված էինք ապակուսակցականացմամբ եւ չափն անցանք: Դա ուղղելի հարց է՝ պատմական մոտակա հեռանկարում»,- նշել է Սուրկովը: Վերջինս հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ո՞վ է լինելու Ռուսաստանի հաջորդ նախագահը: Ռուսաստանցի վերլուծաբաններից շատերը գտնում են, որ իշխանամետ ուժերը կարող են նախագահի պաշտոնին առաջադրել հենց Վլադիսլավ Սուրկովի թեկնածությունը: