Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Մեթյու Բրայզայի հայտարարությունների հետ կապված երեկ սպառնացել է ԱՄՆ կառավարությանը: «Այսպես թե այնպես, եթե ապագայում ԶԼՄ-ներում ի հայտ գան նման անկեղծություններ, ապա հայկական կողմը կհրապարակի բոլոր փաստաթղթերը, որ քննարկվում են վերջին 7-8 տարիների բանակցային գործընթացում»,- ասել է նա: Անդրադառնալով այս հայտարարություններին՝ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հեգնեց. «Հայկական կողմը կարող է ԱՄՆ-ին նույնիսկ պատերազմ հայտարարել, չէ՞ որ իրենք կարող են պատերազմում հաղթել, ապա ինչո՞ւ դանդաղել»: