Լսումներ Սենատում

28/06/2006

Վաղը՝ հունիսի 28-ին ԱՄՆ Սենատում նախատեսված են լսումներ Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու մասին: Ըստ ԱՄՆ Սենատի ինտերնետային կայքի, Ռ. Հոգլանդի նշանակման վերաբերյալ լսումները նախատեսված են տեղական ժամանակով ժամը 14:30-ին: Լսումների՝ Սենատի հրապարակած ցուցակում նշված է նաեւ այն լսումների մասին, որոնք չեղյալ են համարվել կամ հետաձգվել են, սակայն որեւէ կերպ չի նշվում` արդյո՞ք Ռիչարդ Հոգլանդի նշանակման վերաբերյալ լսումները չեղյալ են համարվել կամ հետաձգվել են, թե՞ ոչ: