Ազատվել է

28/06/2006

ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանը: Ազատման պատճառը, մեր աղբյուրների պնդմամբ, եղել են Ասատրյանի նկատմամբ նշանակված ծառայական քննության արդյունքում բացահայտված չարաշահումները: Նրա փոխարեն ՇՄ ոստիկանապետ է նշանակվել գնդապետ Արտյուշա Հարությունյանը: